Добавить новость
Новости по-русски
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տաթեւիկ Հովակիմյան. Մեր օրգանիզմը սովոր չէ կոմֆորտ վիճակին

«Rearrange» փոդքասթի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Մեդիամաքսը ներկայացնելու է Նարեկ Ամիրխանյանի եւ նրա հյուրերի զրույցների տեքստային տարբերակը՝ առանձնացնելով առավել հետաքրքրիր դրվագները:
 
«Rearrange»-ում «Կարդիոլաբ» բժշկական կենտրոնի հիմնադիր, սրտաբան Տաթեւիկ Հովակիմյանը խոսել է սրտանոթային հիվանդությունների, դրանց կանխարգելման եւ խոլեստերինի մասին, ընդգծել ֆիզիկական ակտիվության եւ ինքդ քեզ սիրելու կարեւորությանը։  



Հայաստանում եւ աշխարհում մահացության թիվ մեկ պատճառը սրտանոթային հիվանդություններն են 

Հայաստանում մահացության թիվ մեկ պատճառը սրտանոթային հիվանդություններն են: Սա ցավալի իրականություն է, որի դեմ երկար տարիներ պայքարում ենք։ Այս առումով չենք տարբերվում աշխարհից, օրինակ՝ զարգացած երկրներում մահացությունների առյուծի բաժինը դարձյալ սրտանոթային հիվանդություններն են: Երկրորդ տեղում, բայց մեծ տարբերությամբ, բոլոր տեսակի ուռուցքային հիվանդություններն են, երրորդում՝ դեմենցիաները: Սա վերջին հարյուրամյակի ֆենոմեն է: Այն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մարդկությունը սկսել է ավելի երկար ապրել: Նախորդ դարում մարդիկ հիմնականում մահանում էին ինֆեկցիոն հիվանդություններից, տրավմաներից, մանկական տարիքում՝ ջրազրկման, վիրուսային հիվանդությունների պատճառով։ 

Հետագայում, շնորհիվ բժշկության բազմաթիվ ձեռքբերումների, օրինակ՝ անտիբիոտիկոթերապիայի, ճիշտ մենեջմենթի, մենք սկսեցինք ավելի երկար ապրել: Եկավ ոչ վարակիչ հիվանդությունների դարաշրջանը, որոնք պայմանավորված են մեր առօրյա ընտրություններով: Լավ նորությունն այն է, որ ոչ վարակիչ հիվանդությունների մեծ մասը կանխարգելվող է, վատ նորությունը, որ դեռեւս շատ քիչ ենք աշխատում այդ ուղղությամբ: 

«Մարդկային օրգանիզմը դարեր շարունակ սովորել է աշխատել «fight or flight» ռեժիմով» 

Մենք հիվանդություններն ախտորոշում եւ փորձում ենք բուժել շատ ավելի ուշ փուլերում, քան արժեր: Պատճառները բազմաթիվ եւ բազմազան են: Կան մի շարք ռիսկի գործոններ, որոնք ազդում են այս իրավիճակի վրա: Բնականաբար, ծխելը, արյան մեջ քոլեսթերոլի բարձր մակարդակը, շաքարային դիաբետի առկայությունը, նյութափոխանակային խանգարումները, ճարպակալումը: Վերջինը շատ ազդեցիկ ռիսկի գործոն է, ցավոք՝ մեր երկրում քիչ հետազոտված: Գնալով ռիսկի գործոն է դառնում նաեւ ադինամիան՝ չշարժվելը կամ քիչ շարժվելը: Մենք շատ ենք սովորել հարմարավետությանն ու մարդկությունն այն ապահովելու համար բազմաթիվ գրավիչ հայտնագործություններ է արել: Մեկ դար առաջ մարդը չէր էլ կարող երազել, որ ինչ-որ փոքրիկ հեռախոսի վրա մատով կսեղմի եւ նրան պատրաստի վիճակում ուտելիք կբերեն: Այսօր ունենք այդ ֆենոմենն, ինչն իր հետ բերում է մի շարք մարտահրավերներ: Պարզվում է՝ մարդկային օրգանիզմը դարեր շարունակ սովորել է աշխատել «fight or flight»՝ «կռվիր կամ փախիր» ռեժիմով՝ պատրաստ անընդհատ վազելու, կռվելու, մարտնչելու: Մեր օրգանիզմը դեռ սովոր չէ կոմֆորտ, փափուկ վիճակին, եւ երբ երկար ենք մնում դրանում, առաջանում են տարատեսակ խնդիրներ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան: 

Ի՞նչ է խոլեստերինը

Խոլեստերինը մեր օրգանիզմում որոշակի կարեւոր սինթետիկ գործընթացների համար անհրաժեշտ մասնիկ է, որն ունի օգտակար եւ վնասակար մասեր: Այն կարելի է որոշել արյան պարզ քննության միջոցով: Միեւնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ, օրինակ, ընդհանուր արյան մեջ քոլեստերոլի մակարդակի ցուցանիշը ոչինչ չի նշանակում: Մենք ունենք որոշակի բիոմարկերներ, որոնց մի մասը Հայաստանում բավականին շատ է արվում,  մյուսը՝ գրեթե ոչ: 

Բուժառուի քոլեստերոլի մասին տեղեկատվություն ունենալու համար բժիշկը պետք է արյան մեջ որոշի խոլեստերինի հետ կապված առնվազն մի քանի ցուցանիշ: Պետք է իմանանք՝ որքան է մեր խոլեստերինի մեջ ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը, որքան է տրիգլիցերիդներ կոչվող ֆրակցիայի մակարդակը, կյանքում առնվազն մեկ անգամ պետք է հանձնենք լիպոպրոտեին Ա կոչվող անալիզը, որը որոշում է, թե տվյալ անհատի մոտ կյանքի ընթացքում որքան է սիրտանոթային պատահարներ ունենալու ռիսկը։ Պետք է որոշենք ցուցանիշ, որը կոչվում է ապոլիպոպրոտեին B, որն այսօր գրեթե չի արվում Հայաստանում: Եթե շատ պարզեցված ասեմ, ապոլիպոպրոտեին B-ն սպիտակուց է, որն արյան մեջ տեղափոխում է խոլեստերինի վնասակար մասնիկները: Եթե «Ապո B»-ի ցուցանիշը բարձր է, նշանակում է՝ մենք մեծ քանակով տեղափոխում ենք վնասակար խոլեստերին: Այլ կերպ ասած՝ սա «տրանսպորտն է», որով վնասակար խոլեստերինը տեղափոխվում է արյան մեջ՝ ինչ-որ պահի խցանելով զարկերակներն, առաջացնելով ինֆարկտ եւ ինսուլտ։

Խոլեստերինի պարագայում այս ռիսկի առաջացման մոտ 60% -ը, ցավոք, որոշվում է գենետիկայով, մենք դա ժառանգում ենք։ Ընդամենը 30-40% է, որ ճիշտ սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության շնորհիվ հնարավոր է բարելավել։ 

Իհարկե, շատ կարեւոր է ռիսկի բոլոր գործոնները գնահատել ընդհանրության մեջ, տեղավորել դրանք համապատասխան սանդղակում՝ հաշվարկելով տվյալ անհատի մոտ 10 տարվա կտրվածքով սրտանոթային պատահարների հավանականությունը։

Կանխարգելումը կարեւոր է սկսել նույնիսկ մանկական տարիքից 

Սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը կարեւոր է սկսել հնարավորինս շուտ, կասեի նույնիսկ՝ 20+ տարիքից։ Օրինակ՝ աթերոսկլերոզը հիվանդություն է, որը հիմնականում գենետիկորեն է պայմանավորված եւ մենք ծնվում ենք դրանով։ 

Կանխարգելման ուղղությամբ քայլեր պետք է անել նույնիսկ երեխաների դեպքում, քանի որ այդ տարիքից սպորտով զբաղվելը, մարմնի զանգվածին հետեւելը զերծ է պահում բազմաթիվ այլ վնասակար սովորություններից, տարատեսակ կախվածություններից, որոնք, ինչպես գիտենք, հիմնականում զարգանում են հենց դեռահասության տարիքում։ 

Պետք չէ սպասել, մինչեւ հիվանդությունը ձայն հանի, պետք չէ սպասել մինչեւ կունենաք հեւոց, ցավ, սրտխփոց կամ ուշագնացություն։ Ցավով եմ ասում, որովհետեւ մենք հաճախ ենք լսում բուժառուներից՝ «դե որ լավ լինեին, հո չէինք գա, բժշկուհի ջան»։ 

Երկարակեցություն. ֆիզիկական ակտիվություն, առողջ քուն, սթրեսի վերահսկում

Երկարակեցության տեսանկյունից չկա կյանքի տեւողությունը կանխորոշող ավելի հզոր ցուցանիշ, քան VO2 max-ը. սա մեր օրգանիզմի կողմից թթվածնի յուրացման արագությունն է։ Եթե այս ցուցանիշով մենք մեր տարիքի եւ սեռի համար հաշվարկված վերին 5%-ի մեջ ենք, ստորին 5%-ի սանդղակում գտնվող բուժառուների համեմատ հարաբերականորեն 400-ից 500%-ով երկարացնում ենք մեր կյանքի տեւողությունը։ Համեմատության համար ասեմ, որ ծխելը թողնելը ընդամենը 50%-ով է երկարացնում։ VO2 max-ի ցուցանիշի վրա մեծ ազդեցություն ունի ֆիզիկական ակտիվությունը, մարզումները։ 

Ցանկալի է շաբաթական մեկ-երկու անգամ կատարել նաեւ ուժային մարզումներ, որովհետեւ մկանային զանգվածն առողջության վրա հրաշալի է ազդում։ Մկաններն էներգիա արտադրելու մեր հիմնական գործիքն են, եւ եթե ուզում ենք մեր կյանքը ապրել ոչ միայն երկար, այլեւ՝ որակով, մկանային զանգվածը կարեւոր է։ Հատկապես՝ ավելի մեծ տարիքում սրա շնորհիվ է, որ մենք կկարողանաք մեկ-երկու կիլոգրամ բեռով վերադառնալ տուն, գրկել մեր թոռնիկներին, բարձրանալ աստիճան։ Այնպես որ, եթե ուզում եք ինչ-որ ներդրում ունենալ ձեր առողջ ու երջանիկ ծերության մեջ, ապա առաջին բանը, որ պետք է անեք, ֆիզիկական ակտիվությունն է եւ ուժային մարզումները։

Երկարակեցության տեսանկյունից, իհարկե, շատ մեծ դեր ունի նաեւ քնի որակը: Այսօր քնի հիգիենան աջ ու ձախ խախտվում է մեր երկրում։ Շատ մեծ դեր ունի նաեւ սթրեսի գործոնը, հոգեկան առողջությունը։ Կան հետաքրքիր հետազոտություններ, որ սոցիալական իզոլացիան, հոգեպես միայնակ զգալն ու կյանքն առանց իրական, ամուր հարաբերությունների ապրելը միանշանակ բացասական ազդեցություն է ունենում երկարակեցության ցուցանիշների վրա։ 

«Մինչեւ այսօր մեր մեծերն ասում են՝ «երեխան չուտող է, խնդիր ունի»»

Մեր ժողովրդի մեծ մասը ուղղակի տեղյակ չէ, որ ճարպակալում ունի։ Մինչեւ նախորդ դարի 50-ական թվականները մարդկության մեծագույն խնդիրը սովն էր։ Պապիկս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերության մեջ էր եւ հիշում եմ՝ հետո նա ամբողջ կյանքում թեյը 7 գդալ շաքարավազովով էր խմում։ Սա շատ դժվար է արմատախիլ անել։ Մինչեւ այսօր մեր մեծերն ասում են՝ «երեխան չուտող է, խնդիր ունի», այն դեպքում, որ ասկետիկ մոտեցումը սննդին շատ է բարելավում մեր կյանքը։ Ընդ որում, այստեղ հարցը ոչ միայն քանակի, այլեւ՝ սննդի որակի մեջ է։ 

Օրինակ, աշխարհում գոյություն ունեն այսպես կոչված «կապույտ կղզյակներ»՝ երկարակեցության կղզյակներ, հիմնականում՝ Միջերկրական ծովի շրջանում, որոշ հատվածներ կան նաեւ Լոս Անջելեսի կողմում, Ճապոնիայում։ Այստեղ մարդիկ միջերկրածովյան սննդակարգի հետեւորդներ են, ֆիզիկապես շատ ակտիվ են, նստակյաց չեն, ունեն շատ սոցիալական կապեր, ապրում են մեծ ընտանիքներով, համայնքներով եւ միայնությունն այստեղ խնդիր չէ։ 

Մեր դեպքում խնդիրն այն է, որ մենք երկար ժամանակ բառացի սոված ենք եղել։ Սա գենետիկորեն արդեն ժառանգվում է եւ նստում մարդու ուղեղի մեջ։ Ժամանակն է հասկանալու, որ սովն այլեւս խնդիր չէ, հակառակը՝ շատ ու անպիտան սննդի օգտագործումն է լուրջ խնդիր։ 

«Զուտ պուլսը ստուգելն ի վիճակի է բավականին շատ ինսուլտներ կանխել»

Գնալով շատանում են պացիենտները, որոնք ունեն շողացող առիթմիա։ Մի հիվանդություն, որն իր կյանքի ընթացքում չորս մարդուց մեկն ունենալու է։ Շողացող առիթմիան հիվանդություն է, որի ժամանակ սրտի ռիթմը խանգարվում է, եւ նախասրտերը գրեթե չեն կծկվում, ինչի հետեւանքով դրանցում կարող է թրոմբ առաջանալ։ Փորոքներն իրենց հերթին կծկվում են արագ եւ անկանոն։ 
Սա կարող է բերել լուրջ բարդությունների, սկսած ինսուլտներից, վերջացրած մահացությամբ։ Այնպես որ, յուրաքանչյուր անհատի խորհուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ ուղղակի ստուգել զարկերակը։ Նույնիսկ ինչ-որ թվային սարքեր պետք չեն։ Զուտ պուլսը ստուգելը աշխարհի մակարդակով ի վիճակի է բավականին շատ ինսուլտներ կանխել։ 

Փոխվել՝ ինքդ քեզ սիրելով

Դրական սովորություններ ձեռք բերելու առումով իմ բուժառուներին մի քանի «լայֆհաք» եմ սովորեցնում։ Նոր սովորություններն առօրյայի մաս դարձնելու համար կարեւոր է դրանք կապել արդեն իսկ գոյություն ունեցող սովորությունների հետ։ Օրինակ՝ առավոտյան ատամները լվացի՞ր, այլեւս հեռախոս չե՛ս վերցնում, սուրճ չե՛ս խմում, այլ դուրս ես գալիս վազելու։ Երբ մարդիկ ասում են՝ «հիմա մի քիչ շատ ուտեմ, որ հեսա սննդակարգ պահեմ», այստեղ կա նեգատիվ մոտիվացիայի բաղադարիչ, որը դու քեզ ստիպելով ես պարտադրում։ Մտածում ես, որ շատ վատն ես ու վաղվանից սկսելու ես լավը դառնալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ որեւէ սովորություն արդյունավետ է, երբ դու այն անում ես ինքդ քեզ սիրելով։ Այսինքն քեզ այնքան ես սիրում, որ ուզում ես ինքդ քո համար լավն անել։ Երբ հասկանում ես, որ քեզ պետք է սիրես եւ արժե, որ ավելի երկար ու որակով ապրես, անում ես այդ քայլը։

«Եթե ինքդ քո հետ չես կարողանում ինքնաբավ լինել, մնացած ամեն ինչն արժեք չունի» 

Կարծում եմ՝ ազատությունը գերագույն արժեք է, այդ պատճառով է, որ այսօր հարստությունը չափվում է հենց ժամանակով, թե որքան ժամանակ ես դու կարողանում տրամադրել քո սիրելի անելիքներին։ 

Մի հետաքրքիր հետազոտություն կար, երբ մահվանից առաջ մարդկանց հարցրել էին՝ ինչի համար են ամենաշատն ափսոսում։ Նրանցից ոչ մեկը չէր ասել՝ «ցավոք, աշխատանքումս այսինչ բանին չհասա», առհասարակ այդ «վորքահոլիզմը» եւս լուրջ կախյալություն է։ Կարեւոր է, որ մեր կյանքը կառուցենք մի քանի դոմեյնների շուրջ, եւ աշխատանքը դրանցից մեկն է։ 

Երջանկության համար աշխատանքը կարեւոր է, երբ ունես առաքելություն եւ գիտակցում ես այն, բայց կարեւոր բաղադրիչներ են նաեւ ընտանիքդ, ընկերներդ, սիրելի զբաղմունքդ եւ, իհարկե, հենց դու։ 

Եթե ինքդ քո հետ չես կարողանում ինքնաբավ լինել, մնացած ամեն ինչն արժեք չունի։ Առաջին հերթին պիտի ինքդ քեզ սիրես, հետո՝ մնացածին, որ կարողանաս ճիշտ սիրել, շատ սիրել, սիրել լավ։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *