Մեկօրյա դադարից հետո վերսկսվել է Մ-16 տ. շախմատի Օլիմպիադան
Երեկ կայացել են 6-րդ ու 7-րդ տուրերի հանդիպումները: Հայաստանի հավաքականն ուժերը նախ չափել է Հունգարիայի հետ: Այստեղ հայ շախմատիստները բոլոր խաղատախտակների վրա ունեցել են ակնհայտ առավելություն ու հաղթել են 4:0 հաշվով:
Չինաստանի հետ դիմակայությունը հավասար է ստացվել, գրանցվել է 2:2 հաշիվը:
Հայաստանի ընտրանին թիմային 10 միավորով այժմ ընթանում է 4-րդ հորիզոնականում: Առաջատարը 13 միավորով Իրանն է: