Добавить новость
Новости по-русски
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել

Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել, կեսգիշերից հետո այնտեղ մեկ-երկու ցուցարար է մնացել։


Վերջին տեղեկությունների համաձայն, Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը դեռ շարունակում է մնալ «Սասնա ծռեր» խմբավորման վերահսկողության տակ, երեկ պատանդառված երեք բժիշկները դեռ այնտեղ են։ Զինված խումբը պատանդ էր վերցրել չորս բժշկի, երեկոյան նրանցից մեկին ազատ արձակեց։


Նշենք, որ երեկ ոստիկանությունը հայտարարել էր, որ արգելելու է ցույցը ՊՊԾ գնդին հարակից՝ Խորենացի փողոցի հատվածում։ Երեկ ողջ օրվա ընթացքում ոստիկանությունը այդ տարածքից բերման էր ենթարկում հարյուրավոր քաղաքացիների։


Ցուցարարները նախ հավաքվեցին Ազատության հրապարակում, ապա երթով շարժվեցին Խորենացի փողոց։ Նրանք երեք պահանջ ներկայացրեցին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական, վստահության կառավարության ձևավորում, բերման ենթարկված ցուցարարների ազատ արձակում։ Ցուցարարները նախ մեկ ժամ, ապա 45 րոպե ժամանակ տվեցին իշխանություններին։


Վերջնաժամկետի ավարտին ոստիկանության գնդապետներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ երեկ ողջ օրվա ընթացքում բերման ենթարկված քաղաքացիները գրեթե ազատ են արձակվել, բացառությամբ մի քանիսի, ովքեր դեռ հարցաքննվում են։ Հարցաքննությունից հետո, ըստ ոստիկանության, ովքեր քրեկան գործով կասկածյալ կամ մեղադրյալ չեն անցնի ազատ կարձակվեն։


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանը փորձեց բարձրախոսով կոչեր հնչեցնել, սակայն նրա ձեռքից փորձեցին խլել բարձրախոսը, տեղի ունեցավ քաշքշուկ, այնուհետև մի խումբ քաղաքացիներ հայտարարեցին, որ Խորենացի փողոցում այլևս մնալ պետք չէ, կոչ արեցին՝ համախմբված հեռանալ տարածքից և պայմանավորվեցին այսօր երեկոյան կրկին հավաքվել այնտեղ։


Նշենք, որ երթը երբ հասավ Խորենացի փողոց, այդ ժամանակ ՊՊԾ գնդի տարածքից լսվեցին կրակոցներ։ Ոստիկանության տեսանկարահանող թռչող սարքն էր պտտվում ՊՊԾ գնդի տարածքի վրայով։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *