Добавить новость
Новости по-русски
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուբեն Ալեքսանյան.Անկեղծ միջավայրից ու լավ մարդկանցից եմ ոգեւորվում

Օլիմպիական խաղերում գերծանր քաշային կարգում հանդես է գալու Ռուբեն Ալեքսանյանը:

Ռիո-2016-ում Mediamax Sport-ն այս անգամ ներկայացնում է անչափ բարի ու ժպտերես ծանրորդին:


-Ռուբեն, Օլիմպիական խաղերի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել, ի՞նչ սպասումներ ունես:

-Ակնկալիքներս շատ մեծ են, ձգտելու եմ առավելագույնին: Թեեւ Օլիմպիական խաղերը միշտ էլ անկանխատեսելի են:

-Ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:

-Օլիմպիադան տարբերվում է բոլոր մնացած մրցաշարերից, կրկնակի, եռակի անգամ ավելի ուշադիր է պետք լինել: Մինչ խաղերն անհրաժեշտ է մեծ աշխատասիրությամբ, եռանդով ու նվիրվածությամբ մարզվել:

-Իսկ ինչո՞ւ են խաղերը 4 տարին մեկ անցկացվում:

-Եթե ավելի հաճախ լինեին, հետաքրքրությունը կնվազեր, 6 տարին էլ շատ է: Կարծում եմ ճիշտ ընտրություն է արված, 4 տարին լավագույն տարբերակն է: Գիտեմ մեկ բան, որ ցանկացած մարզիկի երազանքն է մասնակցել խաղերին, բոլորս էլ դրան ենք ձգտում:

-Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ Օլիմպիադան:

-2000 թվականի Օլիմպիական խաղերն ու հատկապես ծանրամարտի ծանր քաշային կարգի ելույթները: Նման պայքար ու մրցակցություն ես դեռ ոչ մի Օլիմպիական խաղերում չեմ հանդիպել: Առանձնահատուկ էր ամեն ինչ, մոտ 5-6 հոգի 260 կգ-ից ավելի են բարձրացրել:
[[gallery1]]
-Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու բրազիլացիները:

-Երեւի երկու ազգերն էլ թխամաշկ են:

-3 բան, որոնք հատուկ են Ռիոյին:

-Կառնավալը, Հիսուսի արձանն ու առաջին անգամ Օլիմպիադան ընդունելը:

-Ծանրորդներից ո՞ւմ հաջողությունն է քեզ ամենաշատը ոգեշնչել:

-Փոքր տարիքից Յուրի Վարդանյանն է եղել, միշտ հիացել եմ նրա նվաճումներով: Ինչպես նաեւ ծանրամարտի պատմության մեջ միշտ առանձնացել է Անատոլի Պիսարենկոն: Նա չի կարողացել Օլիմպիական չեմպիոն դառնալ, մարզական բախտ չի ունեցել, բայց նրա մարզական կերպարը շատ-շատ եմ սիրում:

-Ռուբեն, իսկ հայ մարզիկներից ո՞ւմ հետ ես հատկապես մտերիմ:

-Մարտիրոսյան Տիգրանի: Նա ինձ ամեն ինչով օգնել է: Տիգրանն ինձ համար ընկերոջից առավել է, ասես հարազատ եղբայր լինի: Հիմա որ հավաքականում չէ, շատ եմ կարոտում, չեմ կարողանում համակերպվել, որ Օլիմպիական խաղեր չի մեկնելու: 2005 թվականից ծանրամարտում եմ, նա նա միշտ իմ կողքին է եղել ու աջակցել է:

-Որտեղի՞ց ես քաղում քո ոգեւորությունը:

-Անկեղծ միջավայրից, ջերմ մթնոլորտից ու լավ մարդկանցից:

-Կա՞ բառ որ հաճախակի ես օգտագործում:

-Հա ջան բառակապակցությունը:

-Ինչպիսի՞ մարզիկ ես դու:

-Շատ նվիրված եմ իմ գործին, այնքան վնասվածքների միջով եմ անցել, որ շատերը վաղուց թողած կլինեին ծանրամարտը: Բայց ես այնքան եմ սիրում իմ գործը, որ մտքովս անգամ նման բան չի անցել: Ամեն կերպ փորձել եմ հաղթահարել դժվարությունները:

-Քո սիրելի գիրքը, որից շատ բան ես սովորել:

-Ցանկացած գրքից էլ սովորելու բան կա, ուղղակի պետք է ավելի շատ կարդալ:

-Ի՞նչ հարց կուզեիր, որ լրագրողները տան քեզ:

-Ավելի լավ է լրագրողները քիչ հարցեր տան (ծիծաղում է):

-Հայաստանում քո սիրած վայրը որտե՞ղ է:

-Իմ քաղաքը՝ Արարատը: Բայց ամենաշատը Կասկադի բարձրությունից սիրում եմ նայել Երեւանին: Ամբողջ քաղաքն ասես ափիդ մեջ լինի: Հատկապես գիշերն այդ տեսարանը շատ գեղեցիկ է:

-Եթե ժամանակի մեքենա ունենայիր, ո՞ր ժամանակաշրջանում կցանկանայիր հայտնվել:

-Մտածում եմ առա՞ջ գնալ, թե՝ հետ: Չէ, ավելի լավ է ապագան չիմանանք, հետ գնալ էլ չեմ ուզում, հազիվ հասել ենք 2016 թվական: Թող ամեն մեկն ապրի իր ժամանակաշրջանում:
[[gallery2]]
-Մրցումներից, լարվածությունից հետո ինչպե՞ս ես սիրում հանգստանալ:

-Մոտ 4-5 օր դահլիճ չմտնել, ընկերներիս, ընտանիքիս հետ լինել ու ծանրամարտի մասին չմտածել:

-Մուլտֆիլմի կերպարներից ո՞ւմ ես քեզ նմանեցնում:

-Կարծում եմ մուլտիկի մեջ մորուքով ու չաղ հերոս չկա (քահ-քահ ծիծաղում է):

-Արի միասին նախադասություններ կազմենք: Ես սկսեմ, դու շարունակիր: Առաջին բանը, որ անելու եմ Ռիոյում…

-ձգտելու եմ առավելագույնին:

-Տարիների ընթացքում հասկանում ես, որ…

-թե սպորտում, թե սպորտից դուրս պետք է այնպես ապրել, որ արածներիդ համար չափսոսաս:

-Ծարմարատում ամենահետաքրքիրն այն է, որ…

-մրցում ես ինքդ քեզ ու երկաթյա ծանրաձողի հետ:

-Ծանրամարտն ինձ համար…

-պարզապես կյանք է:

Ռուբեն Ալեքսանյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *