Добавить новость
Новости по-русски
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՆ-ն կոչ է անում զինված խմբի անդամներին՝ առանց նախապայմանի ազատ արձակել բուժաշխատողներին

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում զինված խմբի անդամներին՝ առանց որևէ նախապայմանի ազատ արձակել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժաշխատողներին և հնարավորություն ստեղծել, որպեսզի զինյալ խմբի հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներն այն ստանան պատշաճ պայմաններում։ 


«Երեկվանից ոչ միայն Հայաստանի ամբողջ բժշկական հանրության, այլև բազմաթիվ քաղաքացիների, արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից հնչեցին զինյալներին ուղղված բազում կոչեր` Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ վերցված բուժաշխատողներին ազատ արձակելու մասին։ Դրանցում մեծ է շեշտադրումն այն գաղափարի, որ կատարված քայլը դուրս է մարդասիրության բոլոր սահմաններից և անընդունելի ողջ աշխարհում: Առողջապահության նախարարությունը, միանալով մեր բազմաթիվ քաղաքացիների և բժշկական հանրության հորդորներին, ևս մեկ անգամ կոչ է անում՝ առանց որևէ նախապայմանի ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին», - ասված է նախարարության հաղորդագրությունում:


Երեկ, հիշեցնենք, զինված խումբը թույլ չէր տվել ՊՊԾ գնդի տարածքից հեռանալ շտապօգնության մեքենայով այնտեղ ժամանած չորս բուժաշխատողներին։ Երեկոյան, սակայն, նրանցից մեկին ազատ արձակեց։


«Երեկ բուժակին ազատ արձակելու խոհեմ քայլը միայն դրական արձագանք է ստացել հանրության շրջանում։ Բայցև հանրությունը չի կարող ընդունել այն փաստը, որ ձեռք է բարձրացվում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների նկատմամբ, ովքեր մեր երկրի համար ստեղծված լարված ու դժվարին այս օրերին գիշեր ու զօր, առանց տրտունջի, անկախ բոլոր հանգամանքներից շարունակում են բարձրակարգ բժշկական օգնություն տրամադրել ինչպես բոլոր քաղաքացիներին, այնպես էլ` վիրավորումներ ստացած տուժածներին` պատվով կատարելով մասնագիտական իրենց պարտքը, հավատարիմ մնալով իրենց երդմանը», - ասված է հայտարարությունում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *