Добавить новость
Новости по-русски
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրանից Հայաստան մատակարարվող գազի մակարդակը կեռապատկվի

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Իրանն առաջիկա մի քանի տարվա ընթացքում ծրագրում է ավելացնել Հայաստանին բնական գազի մատակարարման ծավալներն օրական 1 մլն խորանարդ մետր գազից մինչև 3 մլն խորանարդ մետր, հաղորդում է PRESSTV պարբերականը:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ ունեցած հանդիպումից հետո նշել է, որ Իրանը գնում է այս քայլին Երևանի խնդրանքով: Նրա խոսքով, Իրանը կավելացնի Հայաստան մատակարարվող գազի ծավալները մինչև 2019 թ.-ը:


Ընդ որում, նա ավելացրել է, որ Իրանն արդեն ժամանակավոր ավելացրել է Հայաստան մատակարարվող գազի ծավալը մինչ օրական 3,5 մլն խորանարդ մետր: Վերջինս կապված է ռուսական գազի` Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվելու ժամանակավոր դադարեցմամբ:

«Գազի արտահանումը կվերադառմա օրական 1 մլն խորանարդ մետր նոր մակարդակի` ռուսական գազատարի խնդիրների լուծումից հետո 40 օրվա ընթացքում», - ասել է իրանցի նախարարը:

2016 թ.-ի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է` Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով:

Բացի այդ, Զանգանեն նշել է, որ Իրանը հիմնարար համաձայնագիր է կնքել Վրաստանի հետ` Հայաստանի տարածքով գազի ներկրման վերաբերյալ:

Նրա խոսքով, Իրանը մտադիր է առաջիկա մի քանի ամսվա ընթացքում փորձնական արտահանել գազը Վրաստան Հայաստանի տարածքով:

«Հայաստանի տարածքով Վրաստան գազի տարանցումը կիրականացվի նոր կազմակերպության միջոցով, որը ստեղծվելու է Իրանի և Հայաստանի կողմից: Այդ նույն կազմակերպությունը պատասխանատու կլինի Իրանից Հայաստան գազի մատակարարման հարցերի համար, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարածաշրջանի այլ շուկաներ արտահանման հարցերի համար», - ավելացրել է նա:

Մաքսատան տվյալներով, 2015 թ.-ին Հայաստան է ներկրվել 514,31 մլն դոլարի 2 626,1 մլն խորանարդ մետր գազ, մինչդեռ 2014 թ.-ին ներկրվել է 499 մլն դոլարի 2 493,1 մլն խորանարդ մետր գազ (5,3 տոկոսի և 3 տոկոսի աճ): Նախորդ տարի Իրանից գազի ներկրման ծավալը կազմել է 72,4  մլն դոլարի 383,1 մլն խորանարդ մետր` 2014 թ.-ի 69,1 մլն դոլարի 365,9 մլն խորանարդ մետրի դիմաց: Ռուսաստանից ներկրված բնական գազը կազմում է 82,2 տոկոս կամ 2 160,1 մլն խորանարդ մետր` 426,3 մլն դոլար մաքսային արժեքով (0,09 տոկոսի անկում և 2,38 տոկոսի աճ): -0-

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *