Добавить новость
Новости по-русски
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանին արգելել են տեսակցել Ենիգոմշյանին

Այդ մասին հայտնել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

«Սա հայտարարեցին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ ճշտելուց հետո», - նշել է պատգամավորը:

Նա հիշեցրել է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի հետեւյալ դրույթը. 

«Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր (...) անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝ (...) ԱԺ պատգամավորները»:

ԱԱԾ-ն ավելի վաղ տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը.

«Կազմակերպված խմբի կողմից  զենքի կիրառմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով  ՀՀ ոստիկանության պարեկապահակային  ծառայության (ՊՊԾ)  գնդի  շենքերը եւ շինությունները  17.07.2016թ.  զավթելու եւ պահելու  դեպքի առթիվ հարուցված  եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում  քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել եւ ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ  ընթացակարգով ձերբակալվել  ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան): 

Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: Բերման  ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *