Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: