Կառավարությունը չի կարողանում ծախսել իր փողերը, մի բան էլ պարտք է վերցնում
Զարմանալի կառավարություն ունենք. չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում։ Բյուջեի գանձապետական հաշվին 500-600 մլն դոլար կա, իսկ կառավարությունն ակտիվորեն նոր վարկեր է ներգրավում։ Միայն վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել։ Այն դեպքում, երբ բյուջեն փողի խնդիր չունի։ Խնդիրը ծախսերը ժամանակին կատարել չկարողանալու մեջ է։