«Հուսով եմ՝ Մարուքյանին մի օր կհաջողվի հաղթահարել իր ինքնության ճգնաժամը». Ռուբեն Ռուբինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդմոն Մարուքյանը, պատասխանելով Լենա Նազարյանի քննադատական ելույթին, կասկածի տակ է դրել, որ ելույթի հեղինակը տիկին Նազարյանն է, ապա «Իմ քայլին» մեղադրել է կոնֆորմիզմի (որը, ի գիտություն Մարուքյանի, գրվում է ն-ով, այլ ոչ մ-ով) մեջ և պնդել, որ մենք մոլորվել ենք հին ու նոր Հայաստանի միջանցքներում և չենք կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվել: