«Թող ինձ ների Հրայր Թովմասյանը, բայց եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ այսօրվա հերոսը կլինի ինքը, ես չէի հավատա». Ավետիք Իշխանյան
«Որևէ պետության մեջ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե որևէ անձի կամքի շնորհիվ, որ, պայմանական ասած՝ բարի թագավորը մեր բոլորի իրավունքները կպաշտպանի, այլ պետական անկախ կառույցներով... Եվ երբ այդ պետական կառույցները չեն գործում, խոսել մարդու իրավունքների մասին՝ անիմաստ է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրավունքների և, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների պաշտպանությանը: