«Իրենց առաջնորդի լեզվով ասեմ՝ ոչ մի պատգամավոր չի «պլստալու»». Ռոբերտ Հայրապետյան
Առերևույթ հանցագործության հատկանիշներ, համենայնդեպս, սահմանադրական կարգի տապալման փորձի մասով, կարծես թե, անվիճելի է, և այդ կոնտեքստում պատգամավորների անձեռնմխելիության իրավունքի և դրանից օգտվելու անհագ ցանկության մեջբերումը մի քիչ զավեշտալի է. իմքայլական պատգամավորները, կարծես թե, ամնեզիայի լուրջ բարդեցված տարբերակով են տառապում, որովհետև մարդիկ խոսում են անձեռնմխելիության ինստիտուտից, երբ ամեն կերպ փորձում են ժխտել, որ նույն Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորներն օգտվում են անձեռնմխելիությունից, հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիությունից: