«Այսօր ես լսում եմ հայտարարություններ ԲՀԿ մեր գործընկերներից, որ՝ նախկինների հետ ճանապարհ չենք գնալու, մենք գնալու ենք այն ուժերի հետ, որոնք ժողովրդի կողմից ընդունելի են, և այլն... հերթական նույն սխալն են իրականացնում, որովհետև էլի վախենում են: Եթե այսօր կա մեկ-երկու չվախեցող միավոր, դրանցից մեկը ՀՀԿ-ն է, որովհետև գաղափարական է, սկզբունքային է, գիտի պետության և պետականության կարևորությունը, իսկ մյուսները վախերի մեջ են: Հիմա երբ ԲՀԿ մեր գործընկերները նման հայտարարություն են անում, դա ծիծաղելի է, որովհետև այդ բոլոր հայտարարություններ անողներն անցած տարիներին ավելի շատ են ՀՀԿ-ի հետ ճանապարհ գնացել, քան Մարգարիտ Եսայանը: Մի հատ հարցրեք՝ ՀՀԿ-ն ուզո՞ւմ է ձեզ հետ ճանապարհ գնալ: Երբ մարդը դավաճանում է մի անգամ, նա կդավաճանի անվերջ»: