«Ռոբերտ Քոչարյանին փակելու գործում Մարուքյան Էդմոնը Փաշինյանի հանցակիցն է». Միհրան Հակոբյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հրաժարվելով ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքները, ընդամենը փորձեց խուսափել քրեական պատասխանատվությունից, ձեռքերը լվաց և հետ կանգնեց՝ այդ մասով պատասխանատվության ենթակվելու հարցը թողնելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։