Տերմինալը գողացած ու թալանած երիտասարդներին ոստիկանները հայտնաբերել են․ կան ձերբակալվածներ
Հուլիսի լույս 16-ի գիշերը ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ փոխարինված համարանիշերով «BMW» մակնիշի մեքենայով երեք երիտասարդ Եղեգնաձորի մթերային խանութներից մեկի դուռը բացել ու գողացել են վճարային տերմինալը։