«Այս պահին Ադրբեջանը չունի մոբիլիզացիոն ռեսուրսի պակասության խնդիր, որ ստիպված լինի վարձկաններ հավաքել այլ երկրներից». Կարեն Վրթանեսյան
Инфотека24.ru կայքի աղբյուրները հայտնել են, որ սիրիական վարձկանները՝ 200 հոգի, արդեն գտնվում են Ադրբեջանի տարածքում: Լրատվամիջոցը, վկայակոչելով քրդական «ԱՆՖ» գործալությանը, նշում է, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար սիրիական վարձկաններին առաջարկում են Թուրքիայի քաղաքացիություն: