2018-2020 թվականներին պալիատիվ բժշկական օգնության գծով լիցենզավորվել է 16 բժշկական կազմակերպություն
ՀՀ առողջապահության նախարարությունը, կարևորելով պալիատիվ բժշկության դերն ու նշանակությունը, «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարության և միջոցառումների ծրագրի» շրջանակներում իրականացրել է մի շարք միջոցառումներ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության ներդրումը: