«Ակնհայտ է, որ հայերեն տեքստը, որը կարդում է Գուրգեն Ալավերդյանը, գրված չէ սպայի կողմից»․ Կարեն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի տարածած տեսանյութի մասին
Գերիին, ռազմագերիին մեղադրանք առաջադրելուց հետո, նկարահանել և այն տարածելը ևս դիտարկվում է իրավունքի կոպիտ խախտում։ Գուրգեն Ալավերդյանը հենց տեսանյութում էլ ակնհայտ ենթարկվում է հոգեբանական ճնշման, քանի որ , լինելով հայակական բանակի սպա, նստեցրել են Ադրբեջանի պետական դրոշի կողքին։ Իրավունքների խախտման բազմաթիվ դրվագներով այս տեսանյութը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը։