«Ցանկալի կլիներ, որ նախարարն արձակուրդը փորձեր օգտագործել այն ժամանակ, երբ կորոնավիրուսով հիվանդների թիվը շատ ավելի քիչ կլիներ, քան հիմա է». Քաղտեխնոլոգ
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ Առողջապահության նախարարի արձակուրդ գնալը հանրության շրջանում տարբեր դրսևորումներ ունեցավ, սակայն պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր աշխատողի, այդ թվում՝ առողջապահության նախարարին, տրվում է արձակուրդ։