«Այս փաթեթի «ամենածանր» հրետանին Քրեական օրենսգրքում նախատեսվող լրացումն է». Վահե Գրիգորյան
Դիմակների ու այլ իբր թե պաշտպանիչ միջոցների հարցում տուգանքները մնացել են. մարդիկ չեն ուզում հասկանալ, որ դիմակ կրելու պարտականության սահմանումը Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված ազատ գործելու իրավունքի սահմանափակում է, ոչ թե ազատ տեղաշարժի: Չեն հասկանում, և վերջ: Հասկանալու համար էլ գիտելիք ու տրամաբանություն է անհրաժեշտ. թե ո՞րն է բացակայում` դժվարանում եմ ասել: