Հուսիթները հայտարարել են սաուդյան Saudi Aramco նավթագազային ընկերության վրա գրոհի մասին
Եմենի ապստամբ հուսիթները հայտարարել են, որ հրթիռ են արձակել Կարմիր ծովում սաուդյան Ջիդա քաղաքի Saudi Aramco նավթագազային ընկերության վրա եւ խոստացել են շարունակել այդպիսի գործողությունները: Այդ հաղորդագրությունը հայտնվել է հուսիթների ռազմական ներկայացուցչի Twitter-ում: