«Ո՛չ վարձի գումար են տալիս, ո՛չ կոմունալների, ասում են՝ «դեռ ինչքան հնարավոր է, մնացեք էդտեղ, տեղ չկա հետ գալու համար»». Շուշեցի ընտանիքն առանց տանիք է մնացել
Հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի հրթիռակոծությունից հետո տաճարի մոտ հայտնված երեխաների լուսանկարն ու նրանց ժպիտը հաստատ շատերը կհիշեն: 4-ամյա երկվորյակներ Արսենն ու Արմենը ու նրանց մորաքրոջ որդին՝ 5-ամյա Արսենը 2 շաբաթից ավելի է, ինչ դուրս են եկել Շուշիից: