Նազարբաևը հայտարարել է, որ այժմ ինքը թոշակառու է և գտնվում է մայրաքաղաքում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել հայրենակիցներին ուղղված տեսաուղերձով՝ հայտարարելով, որ այժմ ինքը թոշակառու է, վաստակած հանգստի մեջ է երկրի մայրաքաղաքում և այնտեղից չի հեռացել: