«Եթե թշնամու ոտքը մտավ Աղավնո կամ Բերձոր՝ այն հիմնահատակ ավերելու է. Աստված չանի, որևէ մեկը հայտնվի այն վիճակում, որում հայտնվել են Բերձորի, Աղավնոյի ու Ներքին Սուսի բնակիչները». Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղին չի համարում քննադատությունները՝ ուղղված Աղավնոյում իրենց տներն այրող բնակիչներին: Նրանք դա անում են սրտի կսկիծով, անզորությունից ու ցավից դրդված։