Արցախի համար ընդունելի է ոչ թե «ԼՂ հայեր», այլ «Արցախի Հանրապետության քաղաքացիներ» եզրույթը. Արցախի նախագահի մամուլի խոսնակ. «Փաստինֆո»
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանի ու Բայրամովի՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում ունեցած հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։