Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտարարել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ»-ին
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին ի պատասխան հայտարարել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ժողովից: