Վարչապետի տեսակետն է` մինչ աշուն եմ հայտ ներկայացնելու, բայց մինչև այդ շատ բան կարող է փոխվել. «Հրապարակ»
Իշխանական թիմում առանձնապես խանդավառված չեն դեպի Եվրոպա «ճամփորդությունից», եթե չասենք` մեծամասնությունը մտահոգ է՝ հասկանալով, որ գուցե ՌԴ-ն լավ դաշնակից չէ, բայց կարող է շատ վատ թշնամի լինել, ուստի չի կարելի շտապողականություն դրսեւորել եւ անվերադարձ փչացնել հայ-ռուսական երբեմնի բարեկամական հարաբերությունները՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։