Ինչպե՞ս կառավարությունն աճպարարությամբ մի ամբողջ տարի անկում ապրող արդյունաբերության ոլորտում 2023թ. տարեվերջի 2 ամսում աճ «արձանագրեց»
Կառավարությունն անցնող տարին ամփոփող իր զեկույցում, խոսելով արձանագրված բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի մասին, ներկայացնում է մի շարք գործոններ, որոնք դրական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի բարձր աճի վրա։ Մասնավորապես կառավարությունն իր տարեկան կատարողական զեկույցում գրում է. «2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ: ՀՆԱ-ի բարձր աճը պայմանավորված է եղել աշխատանքի արտադրողականության, ներդրումների, զբաղվածության և արտաքին առևտրի զգալի աճով։ 2023 թվականի բարձր աճը վկայում է ՀՆԱ-ի պոտենցիալի աճի արագացման մասին»: