«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Միլսը հանկարծ կանգներ ու ասեր՝ այո, մենք ենք աջակցել «Սասնա ծռերին». Արմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ՝ Միլսը օրինական իշխանությունների մասին է խոսում, բայց մենք 95-ից սկսած օրինական՝ լեգիտիմ իշխանություն չենք ունեցել, որովհետեւ չենք ունեցել լեգիտիմ ընտրություններ. «Պետդեպի վերջին տարեկան զեկույցում էլ նշվում է, որ ՀՀ-ում այդպես էլ քաղաքացիները ընտրությունների միջոցով իշխանություն չեն կարողանում փոխել: Եթե ընտրական համակարգը չի աշխատում, այդ դեպքում օրինական իշխանության մասին չենք կարող խոսել»: