«Ազդրի շրջանում մկանները բոլորը վնասվել են, մինչեւ ոսկոր է հասել վնասվածքը». Արա Բաբլոյանը՝ 8-ամյա Ռուբինայի մասին
Հիվանդանոցում է նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը մանկական վիրաբույժ է: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Բարեբախտաբար, երեխաների վիճակը միջին ծանրության է, միայն մի երեխա է, որ բավականին ծանր է, մեծ գործողություն իրականացվեց: Բոլորը տարբեր վնասվածքներ ունեն՝ թեթեւից մինչեւ ծանր: