Նիկոլ Փաշինյան. «Քաղաքական որոշումը մեկն է. բոլորը հավասար են օրենքի առաջ»
Բրյուսելից Երեւան վերադարձի ճանապարհին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հայ լրագրողների հարցերին, անդրադարձավ ոչ միայն Բրյուսելում ունեցած հանդիպումներին, այլեւ որոշ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրների: Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ ոչ մի խոսակցություն` Ադրբեջանի նախագահի հետ հավանական հանդիպման մասին, չկա: Այդ թեմայի շուրջ նա նաեւ նկատեց. «Եթե մի կողմը ոչ թե խաղաղ կարգավորման է պատրաստվում, այլ անընդհատ ագրեսիվություն …