Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին
Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է արցախյան կողմի շահագրգռվածությունը՝ հայկական սփյուռքի անդամների կողմից Արցախ այցելություններում՝ հանրապետության մասին անկողմնակալ պատկերացում կազմելու, նոր գիտելիքներով հարստանալու և հետագայում միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանության գործում դրանք կիրառելու տեսանկյունից։ …