«Ես չգիտեմ ով է վարչապետին այդպես զեկուցել, բայց հո հանքը լոմով չե՞ն քանդում վերցնում». Խոսրով Հարությունյան
Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Կներեք, ես չգիտեմ ով է վարչապետին այդպես զեկուցել, բայց ի՞նչ է նշանակում հանքարդյունաբերություն, հո լոմով չե՞ն քանդում վերցնում: Այնտեղ ներդրումներ են կատարում, ենթակառուցվածքներ են կառուցվում: Այնպես չի, որ գինը իջավ, փակեմ գնամ, լոմով ու քլունգո՞վ են աշխատում այնտեղ, այդպես չի, չէ՞: Մարդիկ երկարաժամկետ կանխատեսումներ են անում»: