«Այս իշխանությունը իրավական դաշտում խոսելով օրինականությունից՝ ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ՀՔԾ կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը խախտելու մասին՝ նա ասաց. «Դա խորհրդարանն էր որոշում, որը կարող էր բեկանել: Չի եղել այդպիսի բան: Չի եղել որեւէ մեկը, որը զանգեր, կապվեր իմ հետ եւ ասեր՝ չարժի, պետք չի: …