Քոչարյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվել է
8 ժամ տեւած նիստից հետո Քոչարյանի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հարցի քննությունը հետաձգվել է, մինչեւ ժամը 14-ը: Թե ինչ փուլում է հարցի քննությունը՝ Ալումյանը պատասխանեց, որ հիմա մեղադրանքի կողմն է բողոքի վերաբերյալ իր առարկությունը ներկայացնում. «Հիմնավորումը շատ չի տարբերվում առաջին ատյանում ներկայացվածից»: