Ռաֆթինգը էքստրեմալ մարզաձեւ է եւ Հայաստանում զբոսաշրջության զարգացման կարեւոր պրոդուկտ
Օգոստոսի 11-ին Ախթալայում՝ Դեբեդ գետում, անցկացվելու է ռաֆթինգի Հայաստանի անդրանիկ առաջնությունը: Այդ առիթով Rafting.am մարզական ակումբի հիմնադիր, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը եւ Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը հանդիպեցին լրագրողների հետ: «Ռաֆթինգի անդրանիկ առաջնությունը հետապնդում է մի քանի նպատակ: Էքստրեմալ մարզաձեւ լինելով՝ ռաֆթինգը Հայաստանում զարգացման փուլում է եւ վերջերս հիմնադրված Rafting.am մարզական …