Վանաձորում նախատեսվող վարորդների բողոքի ակցիան չի կայանա, քաղաքապետը խոստացել է խնդիրներին լուծում տալ
«Վանաձորցի վարորդների ակումբ» ֆեյսբուքյան խմբի անդամները դժգոհում են, որ մարզկենտրոնի փողոցներն անբարեկարգ են, փոսերն էլ գնալով ավելանում են: Նրանք նշում են, որ թեեւ պարտաճանաչ վճարում են հարկերը, փոխարենն օգտվում են անորակ փողոցներից, ինչի հետեւանքով վնասվում են մեքենաները, իրենք էլ կրում են ֆինանսական ծախսեր: Վարորդներին զայրացրել էր նաեւ այն հանգամանքը, որ իրենց բողոքները ոչ մի կերպ …