Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ. Արման Թաթոյան
Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում նրանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ, այդ անձանց փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ հասարակական ոչ ճիշտ պատկերացումներ: Այս ամենին նպաստող գործոններից են նաև պաշտոնատար …