«Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է», պնդում են ՀՔԾ-ից
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է, վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից», այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից, հավելելով․ «Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»: Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: