Հրապարակվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տրամադրմանն առաջարկվող արտաքին գովազդային վահանակների ցանկը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում (www.elections.am) հրապարակվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տրամադրմանն առաջարկվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկը: Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 29-ը, …