ՄԱԿ-ը տարածել է հայտարարություն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել վերջինիս մամլո խոսնակը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծում և …