Վանաձորի Արցախ պուրակում շինաշխատանքները դադարեցնելու հայցի քննությանը Մշակույթի նախարարությունը չի ներգրավվի
2018 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: Նախորդ դատական նիստին ավելի վաղ որպես երրորդ անձ ներգրավված շինաշխատանքներն իրականացնող «Գ և Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանը դատարան չէր ներկայացել և խնդրել էր հետաձգել նիստը: 2018թ. հոկտեմբերի 9-ին կայացած դատական …