Վալերիյ Օսիպյանը կարգադրեց մշտապես տեսադաշտում պահել քրեական ակտիվության հակված տարրերին
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության պահպանման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած արդյունավետ աշխատանքի համար և հանձնարարեց խրախուսման ներկայացնել սրտացավ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ աչքի ընկած բոլոր ոստիկաններին: Անդրադառնալով վերջին շրջանում …