Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը. Արմեն Աշոտյան
Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես եւ կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը։ Լավ է, որ այն պահպանվում է, եւ սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Դա անժխտելի է։ Սակայն ինձ խորապես մտահոգում է այն հանգամանքը, …