Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը
Նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նիստի շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն ԵԽ կենտրոնակայանում բացեցին Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Ողջունելով ներկաներին՝ դեսպան Հովհաննիսյանը նշեց. «Անհնար է չսիրել Երևանը, նրա արտասովոր մթնոլորտը և այն ստեղծող մարդկանց, նրա դասական երաժշտության ու ջազ երեկոները՝ հայկական ճարտարապետության ժառանգության մոդեռն լուծումներով …