Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առաջիկա տարիներին տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը
Նախարարի պաշտոնակատարը հաջորդիվ նշել է․ «Ցածր արտադրողականությունը հայաստանյան տնտեսության հիմնական ռիսկն է։ Մեր տնտեսության մրցունակության կտրուկ բարձրացումը այլընտրանք չունի։ Երկարաժամկետ կտրվածքով մեր բնակչության բարեկեցությունը բարելավելու կարողությունը գրեթե լիովին կախված է լինելու մեկ աշխատողի հաշվով թողարկման մակարդակը բարձրացնելու մեր ունակությունից։