Կյանքը Թալիշում ու Մատաղիսում ապրիլյան պատերազմից հետո․ Արցախում ծառայած գյումրեցի ռեժիսորի ֆիլմը
Երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Պատերազմից խաղաղություն» անունը կրող փաստագրական ֆիլմի պրեմիերան, որի շուրջ երկու տարի տևած նկարահանումները կատարվել են ադրբեջանցիների վայրագություններից ամենաշատ տուժած Մատաղիս և Թալիշ գյուղերում։ Ֆիլմի ռեժիսորը Ներսես Մանուկյանն է, տնօրենը Արթուր Հարությունյանը՝ «Շիրակ» հեռուստաընկերության երիտասարդ ռեժիսորներից մեկը, որը կատարել է նաև մոնտաժային աշխատանքները, գլխավոր պրոդյուսերը Աննա Թադևոսյանն է՝ Հայաստանի ֆուտբոլի …