Մենք չպետք է մեր տնտեսության զարգանալը պատճառաբանենք անվտանգային միջավայրով. Վարչապետի պաշտոնակատար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի աշխատանքներին: Խորհրդաժողովը մեկնարկել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի վիճակի և հիմնախնդիրների վերաբերյալ ելույթներով: Նիկոլ Փաշինյանը լսել է Հայաստանում սահմանադրականության մակարդակի բարձրացման, պետական կառավարման համակարգի բարելավման, հասարակական նոր պայմանագրի, ինստիտուցիոնալ վերափոխումների և ՀՀ տնտեսության արդի բնութագրերի և զարգացման …