ՌԴ դեսպանատուն. ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում
Դեսպանատան մամլո ծառայության մեկնաբանությունը Ուշադրություն դարձրեցինք ք. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ, հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին: Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ “ճչացող” վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ: Նման անպատասխանատու …