«Գիշերը Գյումրիի մեծ շենքերի պատուհանների 70 տոկոսում լույս չի վառվում»․ Շիրակի նախկին մարզպետի մտահոգությունը
Այսօր ՀՅԴ-ն իր քարոզարշավն անցկացրեց Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դահլիճում։ ՀՅԴ-ի ծրագիրը ներկայացնում էր Շիրակի՝ թավշյա հեղափոխության ժամանակ հրաժարական ներկայացրած մարզպետ Արթուր Խաչատրյանը, որը մոտ մեկ տարի պաշտոնավարելով այս տեղանքում՝ մեծ արագությամբ յուրացրել էր բոլոր խնդիրները։ Նա խոսեց տնտեսական հեղափոխությունից, գյուղատնտեսական խնդիրներից, հասարակությանը սև ու սպիտակի բաժանելուց, հատուկ անդրադարձ կատարեց Գյումրիին։ «Մեր հիմնական …